Կարծես թե վատ չեն աշխատում, բայց ես առանձնապես շատ չեմ հետևում: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչպես է գնահատում ԱԺ-ի և ԱԺ նախագահի կատարած աշխատանքը:
ԱԺ նախկին խոսնակը մասնակցում է Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարի բացմանը:
Հարցին, թե հիմա ինչով է ինքը զբաղվում, Բաբլոյանը նշել է՝ բացառապես բժշկությունով:
Բաբլոյանը նշեց, որ չի հիշում, թե երբ է վերջին անգամ հանդիպել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, սակայն հանդիպումները հաճախակի են լինում, կապերը պահպանվում են:
Հարցին, թե Հանրապետական է հիմա արդյո՞ք ինքը, Բաբլոյանը չպատասխանեց՝ նշելով, որ ինքը մնում է Արա Բաբլոյան. «Ես մնում եմ իմ տեսակետներին: Հիմա անում եմ այն, ինչ արել եմ մինչև հիմա»:
0Comments