Չինական Սուպերլիգան ներկայացնող «Դալյան Իֆան» ակումբը գլխավոր մարզիչի պաշտոնում ներկայացրեց իսպանացի Ռաֆայել Բենիտեսին։
«Լիվերպուլի», «Ռեալի», «Նապոլիի», «Նյուքասլի» նախկին գլխավոր մարզիչը չինական ակումբում կստանա տարեկան 12 միլիոն եվրո։ «Նյուքասլում» նրա աշխատավարձը 6 միլիոն եվրո էր։
«Դալյան Իֆանում» է հանդես գալիս սլովակ կիսապաշտպան Մարեկ Համշիկը, որի հետ Բենիտեսն աշխատել է իտալական «Նապոլիում»։
0Comments