Հայտնաբերվել է Հայաստանի եւ Մոլդովայի երկքաղաքացի հետախուզվողը

Նրան փնտրում էին 3 տարի

Հունիսի 28-ին, ժամը 06.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի համատեղ օպերատիվ խմբի ծառայողները Ֆրանկֆուրտ-Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռով Հայաստան են տեղափոխել Հայաստանի եւ Մոլդովայի 51-ամյա քաղաքացու:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա 2016 թվականի ապրիլի 5-ից ոստիկանութան «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի՝ փաստաթղթեր կեղծելու եւ անօրինական միգրացիա կազմակերպելու հոդվածների մեղադրանքով:

Խափանման միջոցը` կալանք: