Դասալքության համար մեղադրվողին գտել են 17 տարի անց

Նա արդեն 47 տարեկան է

Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հունիսի 28-ին, ժամը 23.40-ին, «Բագրատաշեն» սահմանային անցակետում հայտնաբերվել եւ ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք է բերման ենթարկվել, 2002 թվականի ապրիլի 16-ից ոստիկանության Թումանյանի բաժնի կողմից՝ ՀՀ քրեական օրենսգրքի դասալքության հոդվածի մեղադրանքով հետախուզվող 47-ամյա տղամարդը։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա տեղափոխվել է ոստիկանության Թումանյանի բաժին: