Մալայզիայի Պենանգ կղզում գտնվող ESCAPE պարկում կբացեն աշխարհի ամենաերկար ջրային բլուրը, հաղորդում է CNN-ը:
Ջրային բլրի երկարությունը կլինի 1140 մետր, այժմ ջրային բլուրը կառուցման փուլում է:
Այն կբացվի հուլիսի վերջին կամ օգոստոսի կեսերին:
Մինչ այս ամենաերկար ջրային բլուրը համարվում էր ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի թեմատիկ ատրակցիոնը, որի երկարությունը կազմում է 601 մետր եւ գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում:
0Comments