Մադոննան վարում է սեփական Instagram-ը, ուր 14 մլն հետեւորդ ունի։ Ընդ որում, 60-ամյա աստղը հրաժարվում է դրան լուրջ վերաբերել եւ առհասարակ, սոցիալական ցանցերը չարիք է համարում։ Իհարկե, լիովին արդարացված։
«Դուք ամբողջ ընթացքում ձեզ համեմատում եք մյուսների հետ։ Ես կարծում եմ, որ Instagram-ը ստեղծված է՝ բոլորի տրամադրությունը փչացնելու համար։ Մարդիկ իսկապես կախված են մյուսների հավանությունից»,- Մադոննայի խոսքերը մեջբերում է The Sun-ը։
Երգչուհու կարծիքով՝ ինքը կարողացել է որպես արտիստ եւ մարդ կայանալ հենց այն պատճառով, որ չի լսել մյուսների կարծիքը եւ իրեն ոչ ոքի հետ չի համեմատել։
Աստղը կարծում է, որ Instagram-ը մարդկանց խանգարում է լինել այնպիսին, ինչպիսին իրականում են։ «Աշխարհն ունի դրա կարիքը։ Մեզ եզակի ձայներ, ոգեշնչում է հարկավոր։ Եվ դա այն է, ինչ մարդիկ չեն հասկանում. ես ցանկանում եմ, որ նկարիչները ոչ ստանդարտ մտածեն»,- ասել է Մադոննան։
Ընդ որում, աստղը միշտ առանձնացել է ամբոխից։ Նա խոստովանում է, որ հաճախ իրեն չեն հասկացել նույնիսկ նրանք, հանուն որոնց պայքարել է։ Վերջերս երգչուհին ծնկի է եկել երկրպագուների առաջ՝ շնորհակալություն հայտնելով գնահատանքի համար. նրա «Madame X» ալբոմը դեբյուտը կատարեց Billboard 200 Albums-ի առաջին համարի ներքո։
0Comments