Միլիարդների մասին հիմա չեն խոսում, հիմա խոսում են տասնյակ միլիոների մասին, մի քիչ էլ համբերենք: 5-րդ ալիքի հետ զրույցում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով խոսակցություններին, որոնք վերաբերում են իր միլիարդներին:
Քոչարյանի խոսքերով, այսօր իշխանություններն ունեն իր անձնական բանկային հաշիվները, որոնք սառեցված են. «Հայաստանում շատ քիչ մարդիկ ունեն նման թափանցիկ բանկային հաշիվներ»:
Հարցին, թե հարուստ է արդյո՞ք ինքը, ՀՀ երկրորդ նախագահը նշեց, որ 11 տարի աշխատում է մի ընկերությունում, որտեղ բավական բարձր են վարձատրում. «Հայաստանի մասշտաբներով ունևոր եմ»:
Քոչարյանն ասաց, որ չունեն օֆշորային հաշիվներ, ստվերային գումարներ, ամեն ինչ օրինական է. «Փնտրում են իմ հարստությունը, չեն գտել, չեն էլ գտնելու, որովհետև չկա: Ինչ ունենք, թափանցիկ է, ձևակերպված»:
0Comments