Կինը փրկեց աղջկա կյանքը՝ նկատելով նրա գլխի անսովոր թեքությունը

Նրա բուժումն այժմ ավարտված է, եւ նա վերականգնվում է

Քեյ Փերսոնսը անգլիական Սոմերսեթ կոմսությունից ուշադրություն է դարձրել աղջկա գլխի անսովոր թեքությանը եւ դիմել բժշկի։ Նրա զգոնության շնորհիվ աղջկա ուղեղի քաղցկեղը հաջողվել է հայտնաբերել ժամանակին։

Ինչպես պատմում է Daily Mirror պարբերականը, Քեյը նկատել էր, որ նրա երեք տարեկան աղջիկը՝ Ռայլին, մշատպես թեքում է գլուխը դեպի աջ։ Շուտով ի հայտ է գալիս նաեւ մեկ այլ ախտանշան՝ աղջիկն օրական երկու անգամ սրտխառնոց էր ունենում, ինչպես նաեւ քայլելիս ճոճվում էր։

Սկզբում բժիշկները ենթադրեցին, որ ոչ մի լուրջ բան չկա, իսկ գլուխը թեքում է, որովհետեւ անհարմար դիրքում է քնել եւ ձգել է մկանը։ Բայց մորն այս բացատրությունը չգոհացրեց. նա սկզբում սկսեց աղջկան նկարել վիդեոյով եւ ապացուցել, որ նա ժամերով խաղում ու քայլում է ուսին թեքած գլխով, գրում է med.news.am:

Ավելի հանգամանալից զննությունից հետո երեխայի մոտ ուղեղի ուռուցք հայտնաբերվեց։ Այդ ժամանակվանից ի վեր աղջիկը 13 վիրահատության է ենթարկվել եւ մի քանի ամիս ռադիոթերապիա է ստացել, 4 ամիս՝ քիմիաթերապիա։ Նրա բուժումն այժմ ավարտված է, եւ նա վերականգնվում է։

ԵՐԵԽԱ