Ցինիզմը սաստկացել է. Շալյապինը պատրաստ է Արմեն Ջիգարխանյանի հետ ապրել նրա բնակարանում

Ջիգարխանյանի բնակարանը չեն պատրաստվում ազատել ոչ դաշնակարուհին, ոչ նրա սիրեկանը

Երգիչ Պրոխոր Շալյապինը դարձել է НТВ հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Секрет на миллион» հաղորդման հյուրը եւ պատմել Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի հետ իր սիրավեպի մասին. Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը, շարքային դաշնակարահուհի Կիեւից, որը դատարկել է դերասանի գրպանները եւ այնպես քայքայել նրա առողջությունը, որ վերջինս ամիսներով դուրս չէր գալիս հիվանդանոցներից։ Շալյապինը, սակայն, ցինիկ արտահայտություն է արել այն մասին, որ պատրաստ է ապրել Արմեն Բորիսովիչի հետ նույն բնակարանում։

«Առհասարակ նրա շքեղ բնակարանում գրանցված է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը։ Նա կարող է վերադառնալ ցանկացած պահի։ Եթե անկեղծ, ես չեմ վախենում, եթե նա հանկարծ գա։ Ես նույնիսկ երեքով կապրեի, անկեղծ։ Ես ցանկանում եմ դիպչել լեգենդին։ Ջիգարխանյանն իմ սիրելի արտիստն է։ Մենք կօգնեինք պապիկին, ինչպես հարազատ մարդու»,- հայտարարել է Պրոխոր Շալյապինը։

Այլ բառերով ասած՝ Ջիգարխանյանի բնակարանը չեն պատրաստվում ազատել ոչ դաշնակարուհին, ոչ նրա սիրեկանը։ Սա լկտիությո՞ւն չէ։

Տաղավարում է հայտնվել նաեւ նրա ներկայիս սիրելին՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, որի հայտարարությունները եւս չեն տեղավորվում ազնվության մասին պատկերացումների մեջ. «Պրոխորի հետ հարաբերություններում չեմ ցանկանում եմ թույլ կին լինել, ինչպես եղել եմ նախորդ ամուսնության ընթացքում։ Հիմա մենք երազում ենք համատեղ երեխաների մասին։ Արմեն Բորիսովիչի հետ եւս ինչ-որ ժամանակ մտածում էինք երեխայի մասին, սական, եթե անկեղծ, ուշ էր նրա տարիքի պատճառով։ Նրա երկրորդ կաթվածից հետո ես չէի կարողանա միժամանակ ամուսնու եւ երեխայի հետ։ Ես առանց այդ էլ շուրջօրյա սպասարկում էի նախկին ամուսնուս՝ կատարելով նրա բոլոր քմահաճույքները», գրում է style.news.am:

Ստացվում է՝ ամուսնանալով Ջիգարխանյանի հետ՝ նա չգիտեր, որ գործ ունի հիվանդի հետ, որը խնամքի կարիք ունի։ Ավելին, նա առաջնորդվել է բացառապես հումանիստական պատկերացումներով, երբ նրան աղքատության էր հասցնում եւ նրա բնակարանում տեղավորվում սիրեկանի հետ...