«Հիմա ըստ սահմանադրության իշխանությունը ում է պատկանում. Հայ ժողովրդին, թե Հայաստանի ժողովրդին։ Սահմանադրության անփոփոխ հոդվածում (1995-ից) գրված է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին։
ՍԴ նոր անդամն այն մեկնաբանել է որպես Հայ Ժողովուրդ և այդպես էլ երդվել է՝ հայ ժողովրդին։
Փաստորեն նոր խոսք է ասված միջազգային իրավական մտքի շտեմարանոմ և պետք է փոփոխվեն մյուս երկրների սահմանադրությունները, ԵԽ և ՄԱԿ կանոնակարգերը, միջազգային հարաբերությունների հիմնարար սկզբունքները, կոնվենցիաները և այլն։
ՍԴ անդամ-դատավոր բառախաղն ընդամենն անմեղ աֆյոռա է այդ մեկնաբանության մոտ»։
Քաղաքագետ Ստեփան Դանիելյան
0Comments