Բոլոր նրանք, ովքեր խնդիր են ունեցել օրենքի տեսանկյունից, անպայման այսօր կամ վաղը պատասխան են տալու՝ անկախ նրանից, թե որտեղ և ինչպես են մեր գործընկերների կողմը կանգնում ու լուսանկարվում։ Այս մասին այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով մեկ այլ պատգամավորի մտահոգություններին։
«Կոչ եմ անում բոլորին՝ չփորձել մեզ հետ լուսանկարվելով պաշտոն ստանալ, ինդուլգենցիա ստանալ կամ ինչ-որ բանից փորձել խուսափել»,- ասաց Սիմոնյանը։
ԼՀԿ պատգամավորի խոսքերին էլ պատասխանելով՝ Սիմոնյանն ասաց, որ օրենքի խախտում չկա, երբ Վահե Գրիգորյանը երկրորդ անգամ առաջադրվում է որպես Սահմանադրական դատարանի անդամ, քանի որ օրենքը հստակ սահմանում է այն դեպքերը, երբ մարդը չի կարող երկրորդ անգամ առաջադրվել այդ պաշտոնում։
0Comments