«Թումո» կրեատիվ տեխնոլոգիաների կենտրոնի լրատվական ծառայությունից հայտնում են, որ իրենց այցելել է հայազգի բարեկամ բարոնուհի Քերոլայն Քոքսը.
«Բարոնուհի Քերոլայն Քոքսը կրկին Արցախում է:
Այս անգամ՝ ծանոթանալու երկրի երիտասարդության ու ստեղծարար ներուժի հետ։ Լորդերի պալատի անդամ և նախկին փոխխոսնակ, Արցախի ընկեր բարոնուհի Քերոլայն Քոքսը շրջել է Թումո Ստեփանակերտում, ծանոթացել կրթական ծրագրին և շփվել ուսանողների հետ: Ուրախ էինք հաճելի հանդիպման համար»:
0Comments