Ճապոնիայի Ասահիկավա եւ Սապորո (Հոկայդոյի պրեֆեկտուրա) հյուսիսային քաղաքների գլխավոր շուկաներում հունիսի 14-ին կայացել է «Դենսուկե» սորտի ձմերուկների վաճառքի առաջին աճուրդը, որոնք գործնականում կեղեւի սեւ գույն ունեն: Այդ մասին հայտնել է Kyodo գործակալությունը:
Ասահիկավայում աճուրդն ավարտվել է նոր ռեկորդով. շուրջ 11 կիլոգրամ քաշով ձմերուկը վաճառվել է 750 հազար իենով (շուրջ 7,2 հազար դոլարով): Դա հազար դոլարով բարձր է նախորդ նվաճումից, որը սահմանվել էր 2008 թվականին Հոկայդոյում:Գնորդը սուպերմարկետի սեփականատեր Կեյիտի Սուձուկին է: Նրա խոսքով՝ իր համար մեծ պատիվ էր մասնակցել աճուրդին, իսկ հաղթանակը լավ նշան է գործարարության համար, եւ ինքն այս տարի մեծ վաճառքներ է ակնկալում: Իդեալական տեսքով ձվաձեւ ձմերուկը փաթեթավորված է ֆիրմային կարմիր տուփի մեջ եւ ունի «Դենսուկե» բնորոշ պիտակը:
Այս սորտն աչքի է ընկնում շատ մուգ կեղեւով՝ գործնականում առանց տեսանելի շերտերի, ինչի համար այն «սեւ» են անվանել: Ներսից ձմերուկն ունի վառ կարմիր միջուկ եւ նվազագույն քանակությամբ կորիզներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
0Comments