Եթե նման բան լիներ, ադրբեջանական կողմը մեր դիպուկության վրա չէր կասկածի

Ադրբեջանական կողմը հայտարարություն էր տարածել, թե հունիսի 12-ի առավոտյան հայկական կողմը «ՕՍԱ» ԶՀՀ-ից փորձել է խոցել իրենց ուսումնական ավիացիոն միջոցները

Իրականում ոչինչ տեղի չի ունեցել, դա պարզապես ադրբեջանական կողմի հերթական քարոզչության և երևակայության արդյունք է, ուրիշ ոչինչ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանն՝ անդրադառնալով ադրբեջանական կողմի տարածած տեղեկություններին, թե հայկական կողմը փորձել է խոցել իրենց ուսումնական ավիացիոն միջոցները:«Եթե նման բան լիներ, ադրբեջանական կողմը մեր դիպուկայնության վրա չէր կասկածի, մանավանդ որ այդ փորձն ունի»,- հայտարարեց Հասրաթյանը:

Այսօր ադրբեջանական կողմը հայտարարություն էր տարածել, թե հունիսի 12-ի առավոտյան հայկական կողմը «ՕՍԱ» ԶՀՀ-ից փորձել է խոցել իրենց ուսումնական ավիացիոն միջոցները, սակայն իրենց հաջողվել է խույս տալ: Նյութին կից հրապարակել են տեսանյութ, որն, ըստ ադրբեջանական կողմի, արվել է ԱԹՍ-ից, ինչը ուղեկցում էր իրենց ավիացիոն միջոցներին՝ ուսումնական թռիչք կատարելիս: