ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԵՄ-ի արտաքին գործերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիին մինչեւ Հայաստան-ԵՄ Գործընկերության խորհրդի նիստի մեկնարկը:
«Ես շնորհակալ եմ մի շարք տարածաշրջանային եւ միջազգային հարցերով Ֆեդերիկա Մոգերինինի հետ արդյունավետ երկկողմ քննարկումների համար մինչեւ Հայաստան-ԵՄ Գործընկերության երկրորդ խորհրդի մեկնարկը», - Twitter-ում գրել է Մնացականյանը:
Գործընկերության խորհուրդը կքննարկի ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի իրականացման ընթացքը, ինչպես նաեւ գործընկերության գերակայությունները:
0Comments