Amazon-ն առաջ է անցել Apple-ից ու Google-ից` դառնալով ամենաթանկ բրենդը

Facebook-ը ևս հայտնվել է վարկանշային աղյուսակում՝ 159 միլիարդ դոլարով գրավելով 6-րդ տեղը

«Amazon», «Apple» և «Google» ընկերություններն աշխարհի ամենաթանկ բրենդների առաջին եռյակում են: Այս մասին վկայում է BrandZ’s 2019 Top 100 Most Valuable Global Brands-ի վարկանշային աղյուսակը:

Amazon-ի արժեքը 2019 թվականին հասել է 315,5 միլիարդ դոլարի: Apple-ը ևս բարձրացել է վարկանշային աղյուսակում` գրավելով 2-րդ հորիզոնականը: Ընկերության արժեքը կազմում է 309,5 միլիարդ դոլար: 12 տարի առաջատար լինելուց հետո Google-ը հայտնվել է 3-րդ հորիզոնականում: Ընկերությունն արժե 309 միլիարդ դոլար:

Facebook-ը ևս հայտնվել է վարկանշային աղյուսակում՝ 159 միլիարդ դոլարով գրավելով 6-րդ տեղը:

Հաղորդվում է նաև, որ արագ տեմպերով աճ է գրանցում Instagram-ը: 2019 թվականի ընթացքում վերջինիս արժեքն ավելացել է 95 տոկոսով և հասել 28,2 միլիարդ դոլարի: