«Ախպերները» փոխվում են

Գրիգոր Բեքմեզյանը ստում է, թե առաջարկն իր համար անակնկալ էր

«Ժամանակ» թերթը գրում է. «Գրիգոր Բեքմեզյանը երեկ հայտարարել է, որ իրեն անսպասելի զանգահարել են ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից եւ առաջարկել դառնալ Բարձրագույն դատական խորհրդի անդամ: Բեքմեզյանը, ըստ էության, ստում է, թե առաջարկը իր համար անակնկալ է եղել, որովհետեւ նա ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի եւ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի մտերիմ ընկերն է:

Փաստացի նախկին ախպերական համակարգը շարունակում է գործել ու պահպանվել, ուղղակի փոխվում են ախպերներն ու ախպոր ախպերները»: