Մանվել Գրիգորյանի վիճակը այժմ ծայրահեղ ծանրից ծանր է

«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ փոխտնօրենը մանրամասնում է

ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն տեղափոխվել է հունիսի 6-ի լույս գիշերը, ժամը մոտ 02.00-ին, ծայրահեղ ծանր վիճակում։ Այս մասին NEWS.am-ին հայտնել է բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արտակ Մանուկյանը:

«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում շաքարն այնքան բարձր է եղել, որ այնտեղի բժիշկների խոսքով` չեն կարողացել որոշել, ապարատը ցույց է տվել բարձրագույն թիվ (high), շտապօգնություն է գնացել, շտապօգնության գլյուկոմետրը error է տվել։ Տեղափոխել են մեզ մոտ։ Մեզ մոտ հաստատվել է, որ իր մոտ եղել է հիպերգլիկեմիկ վիճակ, պրեկոմա։ Ստացել է համապատասխան բուժումը, վիճակը այժմ ծայրահեղ ծանրից ծանր է»,- նշեց նա։

Արտակ Մանուկյանի փոխանցմամբ՝ Մանվել Գրիգորյանը միանգամից հոսպիտալացվել է ռեանիմացիոն բաժանմունքում. «Հիմա էլ է այդ բաժանմունքում, իսկ թե ինչքան կգտնվի այնտեղ, չեմ կարող ասել»։