Թրամփը նիրհել է Եղիսաբեթ 2-րդի ողջույնի խոսքի ժամանակ

Աղբյուրը, միևնույն ժամանակ, տեսակետ է հայտնում, որ հնարավոր է, որ ԱՄՆ նախագահը պարզապես իջեցրել է կոպերը՝ ուշադիր լսելով թագուհու խոսքը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ննջել է Մեծ Բրիտանիայի թագավորական պալատում Եղիսաբեթ 2-րդ թագուհու ողջույնի խոսքի ընթացքում: Տեսանյութը հրապարակել է Mirror հանդեսը:

Տեսանյութում երևում է, թե ինչպես է Թրամփը մի քանի վայրկյանով իջեցնում գլուխն ու փակում կոպերը, այնուհետ կտրուկ բարձրացնում է գլուխն ու համակ ուշադրությամբ լսում ելույթը: Աղբյուրը, միևնույն ժամանակ, տեսակետ է հայտնում, որ հնարավոր է, որ ԱՄՆ նախագահը պարզապես իջեցրել է կոպերը՝ ուշադիր լսելով թագուհու խոսքը:

Նշվում է, որ թագուհու ընդունելության արարողությանը մոտ 170 հյուր է ներկա եղել և ինչպես միշտ, այս անգամ էլ Թրամփը ոգելից խմիչք չի օգտագործել:

ԱՄՆ նախագահն իր տիկնոջ՝ Մելանյա Թրամփի հետ, Մեծ Բրիտանիայում կլինի մինչև հունիսի 5-ը: