Ուկրաինայում սկսվեց շուշաթղթե հեղափոխությունը. Տիգրան Խզմալյան

Նախագահ Զելենսկին օրինագիծ է առաջարկել խորհրդարանին

Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուկրաինայում սկսվեց «շուշաթղթե հեղափոխությունը»։ Նախագահ Զելենսկին օրինագիծ է առաջարկել խորհրդարանին, որով նախատեսվում է բռնագրավել պաշտոնյաների ապօրինի դիզած ունեցվածքը, եթե նրանք փաստաթղթեր չներկայացնեն մեկ միլիոն գրիվենայից՝ մոտ 35 հազար դոլարից ավել սեփականության օրինական հիմքերի մասին»։