Ռուսական լրատվամիջոցները հրապարակել են Ռուսաստանում նախկին հատուկջոկատային Նիկիտա Բելյանկինի սպանության մեջ կասկածվող երկու քաղաքացու ձերբակալման տեսանյութը:
Տեսանյութում երևում է, թե ինչպես են իրավապահները ներխուժում կասկածյալների բնակարան: Վերջիններս, ովքեր ԱՊՀ (նախնական տեղեկություններով՝ Հայաստանի) երկրներից մեկից են, դիմադրություն ցույց չեն տալիս:
Նշենք, որ ենթադրյալ մարդասպանը հայ է՝ Գրիգոր Օհանյան, ով սպանության հաջորդ օրը մեկնել է Երևան:
0Comments