ԼՀԿ խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը, խոսելով նախագահ Սարգսյանի կողմից ՍԴ անդամի թափուր պաշտոնի համար Վահե Գրիգորյանի թեկնածությունը ներկայացնելու մասին, նշել է, որ նախագահ Արմեն Սարգսյանը Վահե Գրիգորյանի թեկնածությունը ներկայացրել է օրենքի խախտմամբ: «Մենք այս հարցի հետ կապված մեր դիրքորոշումը վաղուց հայտնել ենք, որ օրենքը թույլ չի տալիս իրավասու նույն մարմնին միևնույն թեկնածուին ներկայացնել երկրորդ անգամ»,- պնդել է նա:
Ընդդիմադիր պատգամավորի խոսքերով, նախագահի հայտարարության մեջ ամեն ինչ ասված է, կարմիր գծով գնում է միտքը՝ «ուզում եք այդ թեկնածուի՞ն, այլ տարբերակ չեք թողնում, ես կներկայացնեմ». «Սա ճնշում է նախագահի լիազորությունների նկատմամբ: Սակայն նախագահ չպետք է տուրք տար այդ ճնշումներին և թեկնածու ներկայացներ օրենքի խախտմամբ»:
0Comments