Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ գրելով, որ վեթթինգը կարծես թե դառնում է խիստ արդիական և որ դրան պետք է ենթարկվի ողջ կառավարությունը։
Ներկայացնում ենք գրությունը։
«Չնայած այն հանգամանքին, որ ներկա իշխանությունների կողմից այն դիտարկվում է որպես անցանկալի դատավորներից ազատվելու միջոց և գործիք, կարծում եմ որ <Վեթթինգի> պետք է ենթարկվեն ոչ միայն դատավորները։
«Օտար ուժերին ծառայողների» մասին Փաշինյանի արած հայտնի հայտարարությունը մնաց անհետևանք, ինչը, պետք է խոստովանեմ, սխալ է։
Ուստի առաջարկում եմ, որ ԱԱԾ-ը «վեթթինգի» ենթարկի նաև ամբողջ կառավարությանը, փոխնախարարներին, ինչպես նաև ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին՝ նրանց օտար ուժերի և հատուկ ծառայությունների հետ նախկինում և ներկայում ունեցած կասկածելի կապերի, ՀՀ նախկին իշխանությունների հետ ունեցած ստվերային գործարքների, այդ ուժերի և ծառայությունների կողմից ուղղորդված լինելու և նրանց պահանջով գործելու մասով։
Եթե որոշել եք իսկապես մաքրել համակարգը, ապա արեք դա ամբողջ ծավալով և սկսեք առաջինը ձեզանից ենթարկվեն ոչ միայն դատավորները»։
0Comments