Ամերիկյան Facebook ընկերության հիմնադիր Մարկ Ցուկերբերգը երկու առանձնատուն է գնել Կալիֆոռնիա և Նևադա նահանգների սահմանին գտնվող հանգստավայրում: Տները գտնվում են Թահո լճի մոտ և արժեցել են 59 մլն դոլար, գրում է Variety-ն:
Հաղորդվում է, որ գնման գործարքով զբաղվել է ընկերության ներկայացուցիչը, և ներգրավված բոլոր կողմերը պետք է տվյալների չհանրայնացման մասին համաձայնագիր ստորագրեին:
Պարբերականը նշում է, որ առանձնատներն ունեն նավամատույցներ, իսկ պատուհաններից չքնաղ տեսարան է բացվում դեպի լիճը: Առանձնատներից մեկը կառուցվել է 1930-ականների սկզբին, մյուսը՝ 1964-ին:
0Comments