Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Այսօր՝ մայիսի 5-ին, ժամը 14:20-ի սահմաններում Երևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի Ջուջևան գյուղի վարչական տարածքում ճանապարհի ոլորապտույտ հատվածում, դեռևս անհայտ պայմաններում, կողաշրջվել է MAN մակնիշի կցորդիչով բեռնատարը:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:
Ըստ աղբյուրի՝ բեռնատարը բարձված է եկել մի քանի ավտոմեքենաներով, որոնք ներմուծվել են Հայաստան:
Փաստի ոստիկանության կողմից նյութեր են նախապատրաստվում:
0Comments