Լոռու մարզի Հարթագյուղ գյուղում այսօր՝ մայիսի 1–ին, Սուրբ Հովհաննես մատուռ բարձրանալիս քաղաքացին ընկել է և կոտրել ոտքը. տուժածին սարալանջից իջեցնելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ պաշտանական կայքից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ–փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով սարալանջից մոտ 800 մետր իջեցրել են և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
0Comments