Պենտագոնը եւս 320 զինվորական կուղարկի Մեքսիկայի հետ սահման

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ասել էր, որ եթե Մեքսիկան չօգնի լուծել ապօրինի ներգաղթյալների հարցը, ապա ԱՄՆ-ը տուրքեր կմտցնի մեքենաների վրա կամ կփակի սահմանը

Պենտագոնը հայտարարել է եւս 320 զինծառայողի Մեքսիկայի սահման ուղարկելու մասին, ասվում է գերատեսչության հայտարարությունում, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Նշվում է, որ դրա համար կպահանջվի մոտ 7,4 մլն դոլար։

Այժմ Մեքսիկայի հետ ԱՄՆ սահմանին տեղակայված է մոտ 3 հազար զինվորական։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ասել էր, որ եթե Մեքսիկան չօգնի լուծել ապօրինի ներգաղթյալների հարցը, ապա ԱՄՆ-ը տուրքեր կմտցնի մեքենաների վրա կամ կփակի սահմանը։ Նա նաեւ ասել է, որ Մեքսիկային մեկ տարի է տալիս ԱՄՆ թմրանյութերի հոսքը դադարեցնելու համար, հակառակ դեպքում Վաշինգտոնը տուրքեր կմտցնի ապրանքների վրա եւ կփակի սահմանը։