Դավիթ Սանասարյանը դուրս կգա ՞ ՔՊ-ից

Ես որոշում կայացրել եմ, որ «Քաղաքացիական պայամանագիր» կուսակցության հետ պետք է նոր Հայաստանը կերտեմ

«Շատերը վարչապետից ակնկալում են, որ արդարադատություն պետք է իրականացնի, բայց նրա ֆունկցան չէ, խնդրում եմ՝ էդ հարցով իրեն մի դիմեք, որովհետև չի պատասխանելու»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ՊՎԾ պետի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Սանասարյանն ասաց,որ իրեն առաջադրված մեղադրանքից հետո էլ շարունակում է իր հարգալից վերաբերմունքը հատկապես վարչապետի նկատմամբ: Այս մասին նա հայտարարեց այսօր :

Հարցին, թե հավատու՞մ է իրեն վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հորդորեց հարցն ուղղել անձամբ Նիկոլ Փաշինյանին: Դավիթ Սանասարյանը հերքեց նաև լուրերը, թե նոր կուսակցություն է հիմնելու և դուրս է գալու ՔՊ-ից:

«Ես որոշում կայացրել եմ, որ «Քաղաքացիական պայամանագիր» կուսակցության հետ պետք է նոր Հայաստանը կերտեմ և որևիցե նման ցանկություն չունեմ»,-հայտարարեց Դավիթ Սանասարյանը: