Ոսկեհատ գյուղում այրվել է ավելի քան 3 հազար հակ անասնակեր

Օգնության են հասել հրշեջ փրկարարները

Ապրիլի 29-30-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Մ-4 ավտոճանապարհի Երեւան-Սեւան հատվածի 18-րդ կմ-ի մոտակայքում այրվել է մոտ 2500 քմ բուսածածկույթ, Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի 16-րդ փողոցի տներից մեկի բակում` մոտ 3000 հակ պահեստավորած անասնակեր, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կոճոռ թաղամասում՝ մոտ 50 հակ անասնակեր:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են եւ մարել: