Շոկոլադակաթնաշոռային աղանդեր՝ բանանով

Կես ժամ անց 20 գ շոկոլադ քերել և մատուցելուց առաջ ցանել պատրաստի աղանդերի վրա

1

Բաղադրիչներ

1. Կաթնաշոռ – 200 գ

2. Բանան – 1.5 հատ

3. Շոկոլադ – 110 գ

4. Վաֆլու շերտեր – 2 հատ

5. Կարագ – 60 գ

Պատրաստման եղանակը

1. Մանրացնել վաֆլու շերտերը և խառնել կաթնաշոռի հետ:

2 .Լավ տրորել պատառաքաղով:

3. Շոկոլադը մանրացնել, ավելացնել կարագ:

4. Հալեցնել միկրոալիքային վառարանում:

5. Շոկոլադակարագային զանգվածն ավելացնել կաթնաշոռին:

6. Շոկոլադակաթնաշոռային զանգվածը լցնել սննդային թաղանթի վրա, վրան բանան դնել և երշիկի ձև ստանալ:

7. Դնել սառնարան:

8. Կես ժամ անց 20 գ շոկոլադ քերել և մատուցելուց առաջ ցանել պատրաստի աղանդերի վրա: