Ամերիկյան Ֆլորիդա նահանգում նավի կապիտան Նիկ Ստանցիկը տեսանյութ է տեղադրել. նա ցուցադրում է իր բռնած 757 ֆունտ (350 կիլոգրամ) թրաձուկը, տեղեկացնում է UPI-ն։
Ինչպես նշում է գործակալությունը, սա կարող է դառնալ նոր ռեկորդ ամբողջ նահանգում։
Տեղեկացվում է, որ թրաձուկը բռնվել է Այլամորադա քաղաքի ափերին, Ֆլորիդա-քիս կղզիների շրջանում։
Կապիտանը պատմել է, որ հրաշք ձուկը բռնելու համար ութ ժամ է պահանջվել, իսկ նրան նավ է բարձրացրել յոթ մարդ։
Նշվում է, որ նահանգի վերջին ռեկորդը 612 ֆունտանոց թրաձուկն էր, ինչը նշանակում է, որ Ստանցիկը նոր ռեկորդ է սահմանել։
0Comments