ՊՎԾ այլևս նախկին ղեկավար Դավիթ Սանասարյանի նկատմամբ քրեական հետապնդումը տհաճ իրողություն է, որը խոսում է Նիկոլ Փաշինյանի ֆիասկոյի մասին՝ 2 սցենարի պարագայում էլ։ Իսկ երրորդը չկա։Գնահատականը ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովինն է, հարց ուղղելով նրան.
Հաշվի առնելով, որ հին Հայաստանում նման բարձրաստիճան պաշտոնյա երբևէ քրեական հետապնդման չէր ենթարկվել, արդյոք վկայո՞ւմ է, որ նոր իշխանությունն ունի կոռուպցիայի դեմ պայքարելու կամք, այդ թվում՝ չխնայելով յուրայիններին։
«Եթե Սանասարյան Դավիթը հայտարարում է, որ գործը շինծու է, ուրեմն՝ Նիկոլ Փաշինյանի կառավարման շրջանում չկա արդարադատություն և եթե Փաշինյանի «դըմփ-դըմփ-հուի» հեղաշրջման արդյունքում պետական բարձր պաշտոն ստացած անձը, Նիկոլի եղբայրն ասում է, որ դա շինծու գործ է, ուրեմն Նիկոլ Փաշինյանի կառավարման շրջանում հնարավոր են շինծու գործեր։ Իրենք են ասում, ես չեմ ասում, Ռոբերտ Քոչարյանի գործից մինչև Մանվել Գրիգորյան, շինծու գործեր են»,-ասաց Շարմազանովը, իսկ եթե շինծու չեն, ուրեմն, Նիկոլ Փաշինյանի պնդումները, որ Նոր Հայաստանում չկա համակարգային կոռուպցիա, ֆարս է և բլեֆ է։
Անդրադառնալով հարցին՝ Շարմազանովը մեկ դիտարկում արեց Հայաստանի մասով՝ ասելով․
«Իմ համար չկա նոր Հայաստան, հին Հայաստան, իմ համար կա ամբողջական Հայաստան, որը սկիզբ է առնում Հայկ Նահապետի՝ Բելի նկատմամբ հաղթանակից՝ 2452 Քրիստոսի ծննդից առաջ, օգոստոսի 15-ին և գնալու է դեպի հավիտենականություն»։
0Comments