Մեծահարուստ ֆրանսիացիների նվիրատվությունները տաճարի վերականգնման համար

Անտուան Առնոյի ընտանիքը 200 միլիոն եվրո է նվիրել Նոտր Դամի վերականգման համար

Երեկ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարեց, որ Փարիզի Աստվածամոր տաճարը կվերականգնվի և շուտով նա կտա դրամահավաքի մեկնարկ: Առաջինն արձագանքեց Kering luxury goods-ը ներկայացնող Ֆրանսուա Անրի Պինոյի ընտանիքը: Նա նվիրեց 100 միլիոն եվրո: Հաջորդը՝ Առնո ընտանիքն է: Բերնար և Անտուան Առնոն, ի դեմս Louis Vuitton Moët Hennessy (LVMH) ընկերության՝ նվիրեցին 200 միլիոն եվրո: Այս մասին մի քանի րոպե առաջ հայտարարեց Անտուան Առնոն՝ Նատալյա Վոդյանովայի ամուսինը, գրելով իր Ինստագրամում: Բացի այդ, հայտնի է դարձել, որ տեղական իշխանությունը հատկացրել է 10 միլիոն եվրո արտակարգ միջամտությունների համար: