Վաղն ուղեւորափոխադրող ընկերությունները գործադուլ են անելու: Այս մասին «Նոյան տոպան» ակումբում հայտարարել է փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը։
«…Ընկերությունները նախազգուշական գործադուլ են անելու, որպեսզի ուշադրություն գրավեն 11 տարի չլուծվող իրենց խնդիրների վրա»,-ասել է Եղիազարյանը: Թե որ երթուղիները վաղը չեն աշխատի, միության նախագահը հրաժարվել է ասել, բայց նշել է՝ ե՛ւ ավտոբուսներ, ե՛ւ միկրոավտոբուսներ չեն աշխատի:
Հրանտ Եղիազարյանի խոսքով՝ ամեն ինչ թանկացել է, ուղեվարձը մնացել է նույն 100 դրամը. «Որն այսօր «կատաստրոֆա» է առաջացնում»:
0Comments