ՀՀ Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը կրկին ներկայացել է հետաքրքիր ու գրավիչ ոճով։ Նա իր Instagram-ում նոր, գարնանային լուսանկարներ է հրապարակել։
Կադրերում Արփինե Հովհաննիսյանը կրում է բաց երկնագույն կիսաշրջազգեստ, ճարմակ վերնազգեստ, որի վրա առկա են նուրբ երկնագույն երանգի ծաղիկներ։ Կադրերում նկատում ենք նուրբ շպար։
Արփինե Հովհաննիսյանի հետեւորդները գնահատել են նրա գեղեցկությունը՝ թողնելով բազմաթիվ դրական մեկնաբանություններ։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Արփինե Հովհաննիսյանը ներկայացել էր հետաքրքիր նախշերով շրջազգեստով, որը համադրել էր վառ նարնջագույն բլուզի հետ։ Կերպարն ամբողջացրել էին նույն գույնի կոշիկներն ու ժամացույցը։ «Գարունն ամենուր է»,- սոցիալական ցանցում արված հրապարակմանը կից գրել էր Արփինե Հովհաննիսյանը։
0Comments