Չեխիայի պաշտպանության նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

ՊՆ-ից հայտնում են, որ Չեխիայի պատվիրակությունը եղել է նաեւ Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում

Հայաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում ապրիլի 10-ին Չեխիայի պաշտպանության նախարար Լյուբոմիր Մետնարի գլխավորած պատվիրակությունը՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանի ուղեկցությամբ, այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին:

ՊՆ-ից  հայտնում են, որ Չեխիայի պատվիրակությունը եղել է նաեւ Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում, որտեղ չեխական կողմին են ներկայացվել պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման ուղղությամբ իրականացվող ծրագրերն ու ընթացիկ աշխատանքները: