Մարտի 1-ի գործով հարցաքննվել եմ որպես վկա, որպես Լեւոն Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչ, ով հանդես է եկել ՍԴ-ում եւ վիճարկել ենք ԿԸՀ ընդունած որոշումը: Այս մասին այսօր՝ ապրիլի 10-ին, Բարձարգույն դատական խորհրդի մեկ տարվան նվիրված միջոցառաման ժամանակ նշեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:
Նա նշեց, որ «Մարտի 1»-ի գործով ամբողջ տեղեկատվությանը չի տիրապետում, ու չի կարող ասել՝ ապահովվա՞ծ է արդյոք արդյունավետության բաղադրատարրը:
«Հայաստանի դատարաններում եւ ՄԻԵԴ-ում ես ներկայացրել եմ մարտի 1-ի դեպքերին վերաբերող դրվագներով 9 սպանվածների շահերը, նաեւ որոշ ձերբակալվածների, ազատազրկվածների, խոշտանգվածների շահերը ՄԻԵԴ-ում, այդ թվում Աշոտ Մանուկյանի, Բարեղամյանի եւ մի շարք այլ անձանց: Այդ գործերով սպասում ենք արդյունքների: Ես լինելով նախարար, այլեւս չեմ կարող լինել նրանց ներկայացուցիչը, քանի որ կա շահերի բախում»,-ասաց նա:
0Comments