ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նորագավթի մաքսատունն ու երկրիս օրինականությունը.
Հայաստանում կա՞ մի իրավաբան, ով կբացատրի աշխատողին աշխատանքից ազատվելու դիմում տալուն հարկադրելու պահանջի իրավաչափությունը, անգամ, եթե այն իջեցվում է վարչապետի կողմից…
Չկա…
Հայաստանի դրոշի հեղինակության մասին մտածելը, նախևառաջ, Հայաստանի հավատավոր ժողովրդի կյանքի բարելավման ուղղությամբ գործուն քայլերն են…
Կարծում եմ՝ առանց ապահովված հայաստանցու, չկա ապահով Հայաստան…
Հետաքրքիր է՝ եթե դրոշի պատշաճ տեղադրման պարտականությունը վարձու աշխատողի պարտականությունը չէ, ինչո՞ւ պետք է աշխատողը պառկած դրոշի պատճառով զրկվի իր աշխատանքից։
Պատկերացնում ե՞ք, որքան գեղեցիկ կդիտվեր, երբ դրոշի մասին հոգ տանող վարչապետը կռանար և վեր բարձրացներ հորիզոնական վիճակում գտնվող դրոշն ու գործուն քայլեր ձեռնարկեր մաքսային պետական քաղաքանությունը բարելավելու ուղղությամբ՝ այն հաշվով, որ խելամիտ վարչարարության շնորհիվ ավտոմեքենաների գները մատչելի լինեն հեղափոխություն իրականացրած քաղաքացիների համար…
Բա որ հանկարծ ու պարզվի, որ այդ աշխատակիցը զոհված կամ վիրավոր ազատամարտիկի կին, որդի, քույր կամ եղբայր է…
Թե՞ դա այլևս կարևոր չէ…
Իհարկե, մաքսային պետական քաղաքականության բարելավումն ավելի դժվար է, քան աշխատողին աշխատանքից ազատվելու մասին դիմում տալուն ապօրինի և ամբոխահաճո հանձնարարություն իջեցնելը…
Դրոշի դեմ՝ հանուն դրոշի…
Դժվար է հասկանալ…»։
0Comments