«Իմ Քայլի» պատասխանը՝ «ԲՀԿ»-ին

Զոհրաբյանը Փաշինյանի «սեւ ցուցակում» էր քաղաքապետի ընտրություններից

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին Նիկոլ Փաշինյանը, հանդիպելով ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության հետ, հայտարարել էր, որ «հակատրանսգենդերային» աղմուկն իրենց դեմ կազմակերպված արշավ էր ԲՀԿ-ի կողմից, պետք է համարժեք պատասխան տալ։

Եվ հենց երեկ «Առինջ մոլում» իրականացվեցին հարկային ստուգումներ, խուզարկություն, որը ԲՀԿ-ն որակեց որպես քաղաքական հետապնդում։ Մինչ այդ Փաշինյանը հրապարակավ կասկածի տակ դրեց Զոհրաբյանի՝ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնին համապատասխանելու հարցը։ Ի դեպ, ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից, ըստ օրենքի, Զոհրաբյանին կարելի է հեռացնել միայն սեփական դիմումի համաձայն, կամ եթե ԲՀԿ-ն որոշի, որ Դոնթի բանաձեւով իրեն հատկացված հանձնաժողովը պետք է մեկ ուրիշը ղեկավարի։

Հիշեցնենք, Զոհրաբյանը Փաշինյանի «սեւ ցուցակում» էր հայտնվել դեռ Երեւանի քաղաքապետի ընտրություններին, երբ քննադատում էր նոր իշխանություններին եւ հակաքարոզչություն իրականացնում Հայկ Մարությանի դեմ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում