Ադրբեջանի բանակը մատակարարման, զենքի որևէ խնդիր չունի, քանի որ կարող է վերսկսել ռազմական գործողությունները ցանկացած պահի։ Այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը։ Նա պնդել է, որ բանակն արդիականացնելիս իրենք օգտվում են պատերազմի մեջ գտնվող երկրների, մասնավորապես Թուրքիայի փորձից։
Հասանովը արձագանքել է նաև Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի այն խոսքերին, որ հայկական կողմը փոխում է մարտավարությունը, և եթե նոր պատերազմ լինի, նոր հողեր կազատագրվեն։ Ադրբեջանի ՊՆ ղեկավարը փոքրոգություն է դրսևորել ու անձնական պիտակներ է օգտոգործել Տոնոյանի մասին խոսելիս։ Նա նաև խոսել է նոր պատերազմի հավանական ելքի մասին։
«Եթե նրանք (հայկական կողմը – խմբ) անցնեին հարձակման, ես նրա (Տոնոյանի – խմբ) հետ կհանդիպեի Երևանում», – ասել է Հասանովը։
Սա, ի դեպ, այն նույն նախարարն է, որ պարբերաբար հնարավորություն է ունենում հանդիպելու Հայաստանի պաշտպանության նախարարի հետ, բայց խուսափում է այդպիսի հանդիպումից նույնիսկ ֆիզիկապես․ ամեն անգամ, երբ նրանք լուսանկարվում են ԱՊՀ նախարարների կազմով, Հասանովը լքում է Ադրբեջանի դրոշը՝ Հայաստանի պաշտոնյայից հեռու կանգնելու համար։
shantnews.am
0Comments