«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Մեղրիում տեղի ունեցած միջադեպի գործով հարցաքննվել է ՊՆ գեներալ-մայոր Գենադի Տավարածյանի որդին և իրավապահներին հայտնել է, որ ինքը կատարված միջադեպի հետ կապ չունի:
Սակայն մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ գեներալի որդին հիմնական բունտը բարձրացրած 5 զինվորների մեջ է եղել, սակայն, ի տարբերություն նրանց, զորամասը չի լքել: Այս հանգամանքը դեռևս իրավաբանորեն չի ապացուցվել, սակայն գործով քննությունն ընթանում է, դեռ շատ անձինք կհարցաքննվեն, և հուսանք, որ չեն վախենա և իրականությունը կներկայացնեն:
Ավելին՝ եղել են զինվորներ, որոնք հարցաքննվել են, սակայն գեներալի որդու անունը չեն տվել հասկանալի պատճառներով: Ըստ էության, հաշվի են առել այն հանգամանքը, որ երեկ ԳՇ պետ Արտակ Դավթյանը հայտնել է. «Դրանք ճիշտ հրապարակումներ չէին, գեներալի որդին որևէ մասնակցություն տվյալ միջոցառմանը չի ունեցել»»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
0Comments