Մարտի 30-ին տեղի է ունենալու Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած «Ժառանգություն» կուսակցության համագումարը։ Արմեն Մարտիրոսյանը համագումարին չի մասնակցի, քանի որ արտերկրում է։
Այդ մասին ասել է կուսակցության փոխնախագահ Սուսաննա Մուրադյանը, տեղեկացնում է a1plus–ը։
Փոխնախագահի փոխանցմամբ՝ համագումարի օրակարգը ներառելու է կուսակցության երկու տարվա կատարած աշխատանքի վերաբերյալ զեկույցը, քննարկումներ, ելույթներ, ինչպես նաև վարչության նոր կազմի ընտրություն։
0Comments