Վանաձորի թատրոնի տնօրենը չի ցանկանում աշխատել խնդիրներ ստեղծող նախարարության հետ

Ազատման որոշումը եղել է օրենքի տառին համապատասխան

Վանաձորի Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն Ագնեսա Շահնազարյանը նույնպես ազատվել է թատրոնի տնօրենի պաշոտնից: Լրատվամիջոցներին նա հայտնել էր, որ իր պայմանագրի ժամկետն ավարտվել է, մշակույթի նախարարությունն էլ վեջինիս ազատել է պաշոտնից:

Իր հետագա պաշտոնավարման մասին տիկին Շահնազարյանն ասել է, որ ցանկություն չունի շարունակել հետագա աշխատանքն անտեղյակ մարդկանց հետ, որոնք հնարավորինս խնդիրներ են ստեղծվում թատրոնի համար:

Yerkir.am-ը մշակույթի նախարարության իրավաբանական վարչության պետ Անուշ Ղազարյանից հետաքրքրվեց` ի՞նչ խնդիրների մասին է ակնարկել տիկին Շահնազարյանը:

Նախարարության վարչության պետը չկամեցավ մեկնաբանել թատրոնի արդեն նախկին տնօրենի ասածը, բայցև ընդգծեց` ազատման որոշումը եղել է օրենքի տառին համապատասխան: