«Հարի Փոթեր» գրքի՝ վերնագրում տառասխալով օրինակն աճուրդում վաճառվել է 92 000 դոլարով

arry Potter and the Philosopher’s Stone-ի փոխարեն գրված է Harry Potter and the Philospher’s Stone

Երբ 2002 թվականին բրիտանացի հեղինակ Ջոան Ռոուլինգը գրում էր «Հարի Փոթերը և փիլիսոփայության քարը» գիրքը, նա, հավանաբար, չէր էլ կարող պատկերացնել, որ 17 տարի անց գրքի օրինակներից մեկը կվաճառվի 92 000 դոլարով, գրում է Luxury Launches-ը:

Աղբյուրը մանրամասնում է, որ գրքի օրինակն աստղաբաշխական գնով է վաճառվել՝ դրա վերնագրում առկա սխալի պատճառով: Harry Potter and the Philosopher’s Stone-ի փոխարեն գրված է Harry Potter and the Philospher’s Stone (Philospher’s բառում s տառից հետո բացակայում է օ տառը):

Նշվում է, որ վաճառքը կազմակերպել էր բրիտանական Bonhams աճուրդի տունը: Գրքի վրա առկա է հեղինակի ստորագրությունը: