«Վերջին 10 ամիսներին ամենատարբեր վերլուծություններն են արվում, թե ինչ է անում կառավարությունը տնտեսական զարգացման համար, գնահատականներ կան անգամ, որ որևէ բան չի արվում: Ես ուզում եմ ընդգծել, որ այստեղ խոսքը տնտեսական քաղաքականության հին ու նոր մոդելների մասին է: Հին մոդելի էությունն այն է, որ կառավարությոընը յուրաքանչյուր բիզնեսի մեջ օրթաղ է:Հին պատկերացմամբ ներդրումն այն է, որ վարչապետը, նախարարը, փոխվարչապետը, ԱԺ նախագահը, պատգամավորներն ինչ-որ տեղից ինչ-որ բիզնեսմեն են ճարում, ասում են՝ արի այսպիսի բիզնես դնենք: Ենթադրենք 20 տոկոս հարկ պետք է տաս, կտաս 5 տոկոս հարկ, 10 տոկոսն ինձ կտաս, 10 տոկոսն էլ՝ քեզ: Ներդրողն էլ ասում է՝ եթե այդպես է, անում է: Եկեք խոստովանենք, որ սա Հայաստանում տեղի ունեցած ներդրումների 90 տոկոսի նկարագրությունն է՝ անկախ դրանից այն հաջողված է, թե՝ ոչ: Այս մոդելով են Հայաստանում արվել ներդրումներ:
Մենք հայտարարել ենք, որ նման մոդելով չենք կարող աշխատել, դա հակասում է մեր քաղաքական ծագումնաբանությանը: Հեղափոխությունը եղել է նաև տնտեսական մոդելի դեմ», խորհրդարանում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը պնդեց, որ կան մարդի, ովքեր չեն հասկանում, թե ինչպես կարող է առանց վարչապետի դաբռոյի Հայաստանում ներդրում լինել. «Այն տրամաբանությամբ, որով մենք արել ենք քաղաքական հեղափոխություն, անում ենք նաև տնտեսական հեղափոխություն: Պաշտոնապես հայտարարում եմ, որ տնտեսական հեղափոխությունը սկսված է, որը հաղթելու է, ինչպես քաղաքական հեղափոխությունը: Մենք պետք է խրախուսենք քաղաքացիներին, որ նրանք հավատան իրենց ուժին, որ կարող են ստեղծել արդյունք: Կառավարության ամենամեծ առաքելությունն այդ հնարավորությունների իրացման դաշտ ստեղծելն է»:
0Comments