Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 25-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ եւ դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Վարդենյաց լեռնանցքը փակ է (առկա է ձնաբուք):
Դժվարանցանելի են Դիլիջանի ոլորանները, Երեւան-Գյումրի ավտոճանապարհի Լանջիկ հատվածը (առկա է բուք), Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների միջհամայնքային եւ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհները:
Թալին-Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին առկա է մերկասառույց եւ բուք, իսկ Շիրակի մարզի Աշոցքի եւ Ամասիայի տարածաշրջաններում՝ միայն բուք:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով։
0Comments