ՔՊ-ն հրատապ մամուլի ասուլիս է հրավիրում՝ կապված «վերջին օրերին արձանագրված մտահոգիչ իրադարձությունների» հետ

Մանրամասները՝ տեսանյութում
ՔՊ

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն ու վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հայտնում են, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այսօր հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս:

Ըստ նրանց հրապարակումների՝ այն կապված է վերջին օրերին արձանագրված մտահոգիչ իրադարձությունների, մասնավորապես՝ քաղաքացիների ազատ կամարտահայտման խոչընդոտման դեպքերի, ինչպես նաև Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից հրապարակված հայտարարության հետ, որը վերաբերում է առերևույթ հանցագործության՝ նախընտրական շրջանում ընտրակաշառքների բաժանմանը։

Ասուլիսը տեղի կունենա այսօր՝ մարտի 27-ին, ժամը 14:30-ին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում՝ Չերազի 8գ։

Ավելի վաղ Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն էր հրապարակել՝ հայտնելով, որ ստացված տվյալների համաձայն՝ ընտրողին առաջարկվել է ընտրակաշառք՝ Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններում առաջադրված կուսակցության օգտին քվեարկելու պայմանով:

Որպես ընտրակաշառք խոստացվել է նաև վառելափայտ, ճանապարհի խճապատում: