Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը տեղափոխվում են Քենսինգթոնյան պալատից

Փոփոխություններ են սպասվում նաև արքայական զույգին սպասարկող անձնակազմում

Միևնույն ժամանակ Daily Mirror-ը տեղեկացնում է, որ Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին և  նրա կինը՝ Մեգան Մարքլը, երեխայի ծննդին ընդառաջ տեղափոխվում են Քենսինգթոնյան պալատից: Ըստ շրջանառվող լուրերի՝ նրանց նոր կեցավայրը կդառնա Վինձորի Frogmore քոթեջը:

Նշվում է, որ տեղափոխման հետ կապված փոփոխություններ են սպասվում նաև արքայական զույգին սպասարկող անձնակազմում: