Լենուղու բնակիչները կրկին Կառավարության դիմաց էին

Եթե հարցին շուտափույթ լուծում չտրվի, տեղափոխվելու են գյուղապետարանում ու դպրոցում ապրելու

Արմավիրի մարզի Լենուղի համայնքի բնակիչները, որոնք, շուրջ 30 տարի է՝ 4-րդ կարգի վթարային շենքում են ապրում, այսօր բողոքի ակցիա էին իրականացնում Կառավարության դիմաց։

Լրագրողների հետ զրույցում՝ բնակիչներն ասացին, որ եթե հարցին շուտափույթ լուծում չտրվի, տեղափոխվելու են գյուղապետարանում ու դպրոցում ապրելու։