Մակունցը շնորհակալություն է հայտնել Բլինքենին Հարավային Կովկասում խաղաղությանն աջակցելու համար

Մանրամասներ
քպ

Դեսպան Լիլիթ Մակունցն ԱՄՆ պետքարտուղարության կողմից կազմակերպված ԱՄՆ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարների պատվին կայացած ընդունելության ընթացքում զրույց է ունեցել պետքարտուղար Բլինքենի հետ։ 

Դեսպան Մակունցը շնորհակալություն է հայտնել պետքարտուղար Բլինքենին համատեղ երկկողմ արդյունավետ աշխատանքի և Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանն աջակցելու համար։

Երախտագիտություն հայտնելով պետքարտուղարին իր ակտիվ ներգրավվածության համար՝ դեսպանը նշել է, որ նույն կերպ հանձնառու է ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների խորացման աշխատանքները շարունակել նոր ձևավորվող վարչակազմի հետ։